Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

2c588f9cd9d4b7bd8c04dec0de69b663_M

Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների։ Այս մասին Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ապագայի մեր հիմնական ծրագրերից մեկը Ղարաբաղի «ազատագրված տարածքների» վերականգնումն է։ Այժմ այս տարածքը, որը հավասար է ժամանակակից Լիբանանի տարածքին, ամբողջովին ավերված է:

Մենք արդեն մշակել ենք ծրագիր և արդեն իրականացրել են առաջին փորձնական նախագիծը՝ վերաբնակեցնելով ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի:

Մենք նախատեսում ենք վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների», - ասել է Ալիևը։

--00—ՅՄ