Ադրբեջանում ԵՄ և Ֆրանսիայի դեսպանները մեկնել են Արցախի օկուպացված տարածքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Ադրբեջանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մեկնել են Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի ակուպացիայի տակ հայտնված տարածքներ:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, խոսքը Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոյի և Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Բոյոնի մասին է։

Դիվանագետները մեկնել են Սանասար (Կուբաթլու) և Կովսական (Զանգելան):

--00--ԱՀ