ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ջերմուկում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

335266745_753163352968493_6855538418091214468_n

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը այսօր՝ մարտի 16-ին աշխատանքային այցով Ջերմուկում է։ Այցի շրջանակներում պն․ Տասմագամբետովի հետ, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել ենք սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

hapk

«Հանդիպման ընթացքում  ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը, նաև բնակիչների մոտ առաջացած բազմաթիվ սոցիալական ու հոգեբանական խնդիրները։ Նշվել է, որ ռազմական գործողությունների պահին Ջերմուկի առողջարաններում ու հյուրատներում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, նաև որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

fgbhf

Շնորհակալություն եմ հայտնում  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝  մեր խաղաղ քաղաքի նկատմամբ իրականացված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները ուշադրության կենտրոնում պահելու, նաև ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար»։

rfhbfrh

--00—ՅՄ