ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ողբերգական այն իրադարձությունները, որոնք ապրում են մեր երկրները, մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը հստակ ցույց են տալիս, թե որքան մեծ է պատմական հիշողության գինը։ Այս մասին Հայրենական մեծ պատերազմի հիշատակի առիթով «Հաղթանակ» զբոսայգում 100 բարդիների տնկման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը նշեց, որ տեղի են ունենում պատմությունը մոռանալու, կեղծելու, փչացնելու փորձեր․ «Որոշ երկրներ փորձում են դրանով լուծել իրենց գեոպոլիտիկ նենգ առաջադրանքները։ Ավելի կարևոր է այն, թե ինչ անում ենք մենք այսօր։ Կարևոր է պաշտպանել և պահպանել այդ ժամանակաշրջանի ճշմարտությունը։ Դա մեր նախնիների և ապագա սերունդների առաջ պարտքն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ