12-րդ դասարանցիներին է ներկայացվել ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելու նոր կարգը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ: 

նկար

Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։ 

նկար

Հանդիպմանը ներկա էին նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։

նկար

--00—ԼՄ