Անկարան մեր ու Բաքվի բանակցություններում Երևանին նախապայմաններ չի առաջադրում. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Ոչ, իմ շփումներում նման խնդրի չեմ հանդիպել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս

այսպես արձագանքեց Հայաստան-Թուրքիա բանակցություններում հատուկ բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման ժամանակ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրմանը։

Ռուբինյանն իր խոսքում ընդգծեց նաև Մարգարայի անցակետում իրականացվող աշխատանքների կարևորության մասին՝ նշելով, որ ընթացիկ տարում` ամռան սկզբին, նախատեսվում է Թուրքիայի հետ սահմանի բացում 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ