Տեղի հրաձգությունից վիրավորվել է նաև կորպուսի հրամանատարը՝ Արմեն Գյոզալյանը․ նա վիրահատվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

նկար
24News-ի ունեցած նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: 

--00—ԼՄ