ԱՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել ադրբեջանական դիրքերից դաշտում աշխատող հայերի ուղղությամբ կրակելու դեպքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

download.jpg

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածքում գտնվող «Խզազեն տակ» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երեք բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԶՀ