Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի օգտին կողմնակալության համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

download.png

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը եղել է հաջակցություն Հայաստանի: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Բաքվի մեկնաբանմամբ՝ Ֆրանսիան հայտնել է «կողմնակալ և անարդար դիրքորոշում»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի` օկուպացված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։

--00—ԶՀ