Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել. փորձում ենք երկխոսության այլ ուղիներ գտնել․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

քաղաքական

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այն ․ համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը ԼՂ հիմնահարցի շուրջ, դեսպան Անն Լույոն պատասխանել է․

- Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով:

Գործակալության ճշտող հարցին՝ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է․

«Երկխոսություն ապահովելու միջոցով»։

--00--ԿԿ