Արամ Նիկոլյանին Ադրբեջանի դրոշն այրելուց հետո տարել են ոստիկանական բաժին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արամ

Այսօր Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը այրեց Ադրբեջանի դրոշը։ Այնուհետև նրան տարել են ոստիկանություն։ Տեղեկանում ենք Facebook-ում Նարեկ Մանթաշյանի գրառումից․

«Արամ Նիկոլյան ջան, ապրես եղբայր! Արամին ոստիկանական բաժին են տարել Շահումյանի, ես հիմա գնում եմ այնտեղ, կոչ եմ անում Արամին միայնակ չթողնել, բոլորս գնանք...», - գրել է նա։ 

--00—ՍՊ