ՔՊ տղաները խառն են, հասկանում են, որ ոչ մի հարց չեն կարողանում լուծել, նյարդային ջղաձգումների մեջ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Ադրբեջանի դրոշի այրումը հերթական պոռթկումն էր, նշանակում է՝ իրավիճակը հանգիստ չէ, և հասարակության մեջ ինչ-որ պրոցեսներ են երևում, չեմ կարող ասել, որ եռում է, բայց բլթբլթոցները երևում են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:  

Անդրադառնալով ՔՊ պատգամավորների հետ տեղի ունեցած միջադեպերին՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ դա պայմանավորված է այն խորքային ու լուրջ խնդիրներով, որոնք պետք է իշխանությունը լուծի, բայց չի կարողանում. «Իշխանությունը տարբեր կողմերից ճնշումների տակ է, խառն են տղաները, ոչ մի հարց ոչ մի բնագավառում չեն կարողանում լուծել, բոլոր ոլորտներում տոտալ անհաջողություններ են, իրենք դա լավ հասկանում են: Նրանք հասկանում են նաև, որ պետք է գործողություններ իրականացնեն, բայց տգետ են, չգիտեն ինչ անել, դրա համար նյարդային ջղաձգումների մեջ են ընկել»:  

Մանրամասները՝ տեսանյութում: 

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ