Ինչու է ընդդիմությունը որոշել մասնակցել արտահերթ նիստին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ընդդիմություն

«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով: Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկմանը մասնակցելու է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեւական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը, որին մշտապես մասնակցում է Փաշինյանը։

Ընդդիմադիրները Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության անդամների հետ հրաժարվեցին առերեսվել անցած տարվա մարտի 23-ի հարցուպատասխանից հետո, երբ ՀՀ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե այսուհետ մատ թափ տալով կխոսի նրանց հետ, ովքեր կհամարձակվեն իրեն մեղադրել Արցախը հանձնելու մեջ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ