ԱՀ ԱԳ նախարարը «Սեր Արցախ» նախագծի հեղինակի հետ քննարկել է շրջափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

նկար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի և Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի համար։

--00—ԼՄ