ԱՀ ԱԳ նախարարը և Քերոլայն Քոքսը քննարկել են արդեն 9 ամիս շարունակվող Արցախի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

377542675_693018752860910_8238777259955531070_n

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։

--00—ՅՄ