ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է ցեղասպանագետ Քեթիբյանին՝ ընդգծելով նրա գործունեության պահանջվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

355485083_645058460990273_2936843527512682488_n

Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու  հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան «Վաշինգտոն Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Լոս Անջելես Թայմս», «Չիկագո Տրիբյուն» հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։

Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն։

--00—ՅՄ