ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների մի մասի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Screenshot 2023-04-18 200612

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամների մի մասի հետ:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման,  քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ծնողների կողմից բարձրացված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունն անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ ունենալու վերաբերյալ:

--00—ՅՄ