Հայաստանը պատրաստ է, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ այդ առումով ՀՀ-ն իր մտահոգությունների շրջանակն ընդգծել է․ «Մեր մտահոգությունը, ցանկությունը, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և Հայաստանի և ՀԱՊԿ-ի և տարածաշրջանի համար։ Այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատանքները»,-ասել է նա։

Փաշինյանի խոսքերով, պետք է տարբերակել ՀԱՊԿ-ը ԵՄ-ից․ «ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ն էլ ունի պարտավորություններ, որը 2022-ին Ղազախստանի դեպքերի շրջանակներում լիարժեք կատարել է։ Այսինքն, ԵՄ առաքելությունը չի կարելի նույն հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաելության հետ»,-նշել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ