Նոր կադրեր՝ ԱԺ կռվից. ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացնում ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է կադրեր, որոնք ներկայացնում են խորհրդարանի դահլիճում ստեղծված իրավիճակն այն բանից հետո, երբ Թագուհի Թովմասյանը հրաժարվեց լքել ամբիոնը՝ իրականացնելով քաղաքական ակցիա։

Այս հայտարարությունից հետո ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ներս կանչեց անվտանգության աշխատակիցներին, որոնք էլ ուժով հեռացրին Թովմասյանին ու նրա ընդդիմադիր այլ գործընկերներին։

--00—ՅՄ