Քննարկվել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

photo_2023-04-22_12-19-17

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Խորհրդարանում հյուրընկալեցի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  ճգնաժամային կառավարման և խաղաղության կառուցման վարչության պլանավորման պատասխանատու Օլիվիա Նիհենկեին, ԳՄՀԸ խորհրդական Նիտա Շաուբին և «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի սոցիալական ներառման մասնագետ Սոնա Գրիգորյանին։

Քննարկեցինք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»։

 --00—ՅՄ