Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

image_750x_62601b69b4e8b

Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի, 25-27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 ասստիճանով։

Երևանում ապրիլի 23-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ՅՄ