Դավութօղլուի կուսակցությունից դատապարտել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների հրկիզումը Երևանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

e1ce980a-8787-4eec-ac99-3339c6ef1428 (1).jpg

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Ումիթ Յարդըմը Twitter-ում մեկնաբանել է ապրիլի 23-ի երեկոյան Երևանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների հրկիզումը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ումիթ Յարդըմը, կիսվելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի գրառմամբ, գրել է.  «Ապրիլի 24-ի կլասիկան... Դատապարտում եմ Հայաստանում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը: Պատասխանը պետք է պահանջվի: Երևանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս մտածելակերպով «կարգավորում» չի կարող լինել, իսկ Անկարան պետք է վերանայի այս գործընթացը»:

--00—ԶՀ