Գարեգին Բ-ի ուղեկցությամբ միաբանները հուշահամալիրում ոգեկոչել են նահատակների հիշատակը․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

նկար

Հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

նկար

Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

նկար

--00—ԼՄ