Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք. Ջուլիո Սենտեմերո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1109472

Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ջուլիո Սենտեմերոն: Հայտարարությունն ամբողջությամբ հրապարակվել է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է Իտալիայի խորհրդարանի կողմից: Նա ցավով նկատել է, որ նույնիսկ այսօր նույն ժողովուրդը դեռևս հումանիտար ճգնաժամի մեջ է՝ ինքնակոչ բնապահպանների ցույցերի հետեւանքով Լաչինի միջանցքի փակման պատճառով։

«Այս առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հայտնել է իր կարծիքը՝ կարգադրելով, որ Ադրբեջանը համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց խոչընդոտների։ Մինչ օրս դեռ ոչինչ չի արվել»,- նշել է Ջուլիո Սենտեմերոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ