Կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանը մենակ չէ․ նրան օգնություն է տրամադրվել 30 երկրից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

կորոնավիրուս

Չինաստանը շնորհակալություն է հայտնել ավելի քան 30 երկրի և միջազգային չորս կազմակերպության՝ Չինաստանին բժշկական նշանակության օգնություն տրամադրելու համար։ Այս մասին փետրվարի 14-ին առցանց-ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Չինաստանը հիմնականում ապավինում Է իր ուժերին։ Միևնույն ժամանակ մենք խորապես գնահատում ենք միջազգային հասարակայնության անկեղծ ու բարեկամական աջակցությունը»,-հայտնել Է դիվանագետը:

Նրանց կողմից նշված երկրների թվում են՝ Ռուսաստանը, Ալժիրը, Բելառուսը, Կամբոջան, Կանադան, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Գանան, Հունգարիան, Ինդոնեզիան, Իրանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ղազախստանը, Մալայզիան, Նեպալը, Նոր Զելանդիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Թաիլանդը, Տրինադադը եւ Տոբագոն, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԵՄ-ն և ուրիշներ:

Գեն Շուանը հավելել Է, որ ևս 17 երկիր և մեկ միջազգային կազմակերպություն հայտարարել են ՉԺՀ-ն օգնություն ուղարկելու մասին․ «Ամբողջ աշխարհում շատ մարդիկ, որոնք ներկայացնում են հասարակության տարբեր խավեր և տարբեր ազգություններ, ուժերի ներածին չափով տարբեր եղանակներով օգնություն ու աջակցություն են ցուցաբերել Չինաստանին», -հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Live

Լրահոս