Ռուստամ Բադասյանը գործուղվում է ՌԴ՝ մասնակցելու համաժողովի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

default.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 26-27-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:

Բադասյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության կողմից կազմակերպվող համաժողովին:

Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստան գործուղման արդյունքների մասին Բադասյանը պետք է հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։

--00—ԶՀ