Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհը բացվել է երթևեկության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

8f61fdc7-08a2-429a-8f5c-5e6c81b7c13f.jpg

Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։

Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

--00—ԶՀ