Կարմիր շուկան կանգուն է հերոսական մարտերի շնորհիվ․ այսօր համայնքի հիմնադրման օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

կարմիր շուկա

Մայիսի 4-ը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հիմնադրման օրն է: 44-օրյա պատերազմից հետո Կարմիր շուկան դարձել է սահմանապահ համայնք, իսկ բնակիչները ապրում ու արարում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Նրանց հավաստմամբ, սակայն, դա չի կարող խանգարել, որպեսզի շարունակեն մշակել հողը, վառ պահել օջախները` դրանով իսկ նպաստելով հայրենի գյուղի շենացմանը։ Օրվա խորհրդով` Կարմիր շուկայի ակումբում կազմակերպվել է միջոցառում։

արցախ

«Համայնքի բնակիչները պատերազմից հետո ավելի մեծ եռանդով են սկսել արարել։ Ոչ մի սադրանք չի կարող կասեցնել մեր ընթացքը, կասկածի տակ դնել մեր հայրենասիրությունը։ Հերոսական այս գյուղի համար ընկած տղաների թափած արյունը զուր չի կարող լինել։ Թշնամական դիրքերի ամենօրյա ուղիղ նշանառության տակ մենք շարունակում ենք հաստատակամորեն ապրել մեր բնօրրանում։ Տարվա այս օրերին հող ենք մշակում, այգի տնկում և հույս ունենք, որ տարին բերքառատ կլինի»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ