ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական էսկալացիայի սպառնալիքն աճում է, քանի որ ավելի շատ ժամանակ է պահանջվում խաղաղության համաձայնագրի մշակման համար։ Այդ մասին Թուրքիայի Պն նախարար Հուլուսի Աքարը գրել է «The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation», հոդվածում, որը հրապարակվել է Twitter-ում:
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարբերական բախումներն ու լարվածությունը, ինչպես նաև կողմերի միջև խաղաղ համաձայնության հասնելու վերջին փորձերում հաջողության պակասը անհանգստության պատճառ են հանդիսանում: Իրավիճակը փխրուն է, և շուտափույթ խաղաղության պայմանագրի համար ունեցած մեր հույսը, աստիճանաբար մարում է»,- գրել է նա։
--00—ՍՊ