Հուլուսի Աքարն այցելել է թուրք-սիրիական սահման,ստուգումներ են անցկացրել և ծանոթացել տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot 2022-12-26 165252

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի հրամանատարների հետ միասին այցելել է թուրք-սիրիական սահմանին գտնվող սահմանամերձ Հաթայ նահանգի հրամատարական կետերից մեկը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ Թուրքիայի բանակի հրամկազմի ներկայացուցիչները տեղում ստուգումներ են անցկացրել և ծանոթացել տիրող իրավիճակին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու քուրդ զինյալների դեմ Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում: Իսկ Թուրքիայի նախագահը զգուշացրել էր, որ գործողությունները կարող են չսահմանափակվել միայն օդային հարվածներով։

--00—ՅՄ