Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանա՞լ Հայաստանից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

image_750x_64555fbf28728

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տեւական դադարից հետո Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել, սակայն ֆրակցիայի կեսից ավելին հրավիրված չի եղել, իսկ ներկաները երեկ հրաժարվում էին մանրամասներ հայտնել։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել, արտառոց ոչինչ չի եղել։ Մինչդեռ համառ լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: Նրա կրտսեր որդին որոշել է ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել` նրա երեք զավակները ԱՄՆ-ում են ծնվել, իսկ մյուսները՝ Հունաստան։

Մեր աղբյուրն ասում է, որ անգամ բիզնեսներն են տեղափոխում արտերկիր` որը հնարավոր է։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից երեկ համառորեն չպատասխանեցին մեր զանգերին: Վստահ ենք, որ այսօր կշտապեն լուրը եռանդով հերքել: Այս ոչ թափանցիկ եւ կոնսպիրատիվ պահվածքը ՀՀ բոլոր կուսակցություններին եւ քաղաքական շրջանակներին է բնորոշ` իշխանություն լինեն, թե ընդդիմություն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ