ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 

ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

--00—ՍՊ