Էրմիտաժի և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի միջև պայմանագիր է կնքվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

d014d163-a696-4fb7-bd0b-2fe1f5b44c82.jpg

Էրեբունի թանգարանում կայացել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի և Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև առցանց ձևաչափով պայմանագրի կնքման արարողությունը։ Այն ստորագրվել է պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կողմից։ Պայմանագրով նախատեսված է Էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչպես նաև առավել զարգացնել երկու հաստատությունների միջև փոխադարձ համագործակցությունը։

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտեց, որ այսօր հայոց պատմության համար կարևոր օր է և պատմական օր է մեր թանգարանի համար: 

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ սա կարևոր իրադարձություն է:

«Պետք է գիտակցենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի հետ համագործակցությունը կարևոր մշակութային իրադարձություն է և հենց մշակութային իրադարձությունների շնորհիվ էլ պահվում և ամրապնդվում են բարեկամական կապերը»,- ասաց Սեդա Աղբալյանը: 

--00—ԶՀ