«Եվրատեսիլ-2023»-ի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը, Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

photo_5404607638232222854_y

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենն իր «Tattoo» երգով։ Լորենը վաստակեց 583 միավոր։ Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։

Հայաստանի ներկայացնող Բրյունետն երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։ Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։

 --00—ԱՊ