ԵՄ պատվիրակության ղեկավարը Կառավարություն մտավ գլխավոր մուտքով, 2 օր առաջ Ֆրանսիայի դեսպանը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

image_750x_646de131edc62.jpg

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Րոպեներ առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և նրա հետ պատվիրակության անդամները կառավարության շենք մուտք գործեցին գլխավոր, պաշտոնական մուտքով, երբ երկու օր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին չթույլատրեցին կառավարության շենք մտնել այդ մուտքով` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։

Սա նշանակում է, որ կամ նախորդ հրապարակման արդյունքով տեղի ունեցել դաստիարակչական ներգործություն, կամ Ֆրանսիայի դեսպանի հանդեպ ընգծված արհամարհական վերաբերմունքն ու նսեմացումը կառավարության կողմից արարողակարգային ժեստ է եղել»։

--00—ԶՀ