ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է  հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը գրում է․

«Օրերս ընդունել եմ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպմանը ներկայացրել եմ հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։

Քննարկել ենք նաև Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերը, դրանց նկատմամբ հարկային ու մաքսային արտոնությունների կիրառման խնդիրները, ինչպես նաև ԵՄ աջակցության հնարավոր հետագա ուղղությունները»:

--00—ԼՄ

Տեսանյութեր