Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Снимок

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։

«Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով Էրդողանը վերընտրվեց։

--00—ՅՄ