Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս. «FLYONE ARMENIA»-ն ավելացնում է նոր ուղղություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

4afad009b800fd1b5700465e3c9b9e2b

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունն՝ ավելացնելով նոր ուղղություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «FLYONE ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Առաջիկայում մեկնարկելու ենք կանոնավոր թռիչքներ դեպի Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս։ Թռիչքների ավելացում կա նաև դեպի Մոսկվա ուղղությամբ, մասնավորապես, Շերեմետևո օդանավակայան։ Այդպիսով՝ Մոսկվայում 4 օդանավակայններից երեքում կունենանք չվերթներ»,- ասաց Արամ Անանյանը։

«FLYONE ARMENIA» ընկերությունն իրականացնում է երկու տասնյակից ավելի ուղղություններով չվերթներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք։

Արամ Անանյանի խոսքով՝ վերջին շրջանում չվացուցակի բոլոր խնդիրները հաղթահարվում են։ «FLYONE ARMENIA»-ի մոտ առկա է չվացուցակի՝ 90 տոկոսից ավելի համապատասխանեցում։ Թե ուղևորների անվտանգությունը, թե անվտանգ ավիափոխադրումը, թե չվացուցակին համապատասխանելը ավիաընկերության առաջնահերթ հարցերն են։ Արամ Անանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ ցուցանիշները բարելավելու համար։ Ավիաընկերության կառավարման համակարգում ներգրավվել են նոր մասնագետներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ