ՔՊ-ականը ուղիղ եթերում պատմել է, թե ինչպես է 7-ամյա արցախցի տղային մեքենայից իջեցրել «չոլի մեջ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Երեկ գիշեր լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Գյուղացիները ճանապարհ էին փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային, ով հարվածել և գազ է փչել Արագածավանի 7-ամյա տղայի դեմքին:

Արդեն այսօր տեսանյութ է տարածվել, որում վերոնշյալ պաշտոնյան ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

Նրա խոսքերով, 7-ամյա երեխային հանդիպել է ճանապարհին, արդեն ավտոմեքենայի մեջ տղայի հետ զրույցի է բռնվել, որի ընթացքում պարզվել է, որ վերջինս Արցախից է։ Փոքրիկը հայտարարել է, որ Նիկոլը հողերը հանձնել է, ինչից հետո, ըստ ՔՊ-ական պաշտոնյայի, ինքը մեքենայից դուրս է արել երեխային և թողել ճանապարհին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ