Կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների գնման վարկերի տոկոսները․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների գնման վարկերի տոկոսների մեծ մասը և ծրագիրն ընթանում է լայն թափով։

2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 108 մլրդ դրամ 1940 պայմանագրով։

Նախորդող 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 9 մլրդ դրամ»։

--00—ՍՊ