Խոսել եմ խաղողի մթերումով զբաղվող ընկերությունների հետ, իրավիճակը դեռ հուսադրող չէ․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

աոս

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է` գյուղացիները ծիրանի արտահանման հետ կապված կբախվե՞ն խնդիրների, խաղողի մթերման վերաբերյալ Կառավարությունն ի՞նչ ռազմավարություն է մշակել եւ հողային պաշարների քանի՞ տոկոսն է անցել կաթիլային ոռոգման մեթոդին:

Հարցերին ի պատասխան` նախարարը նշել է, որ Ջրառատ համայնքում գյուղացիները բողոքել են ծիրանի մթերման գներից: «Պետք է արագ վերլուծենք թե' մեր, թե' արտահանման շուկաներում իրավիճակն ինչպիսին է եւ արագ լուծում տանք ծիրանի արտահանման խնդրին: Հուսանք` մեկ-երկու օրվա ընթացքում հարցին լուծում կտրվի»,- հայտարարել է Էկոնոմիկայի նախարարն ու հավելել, որ կփորձեն ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը:

«Այսօր խոսել եմ խաղողի մթերումով զբաղվող ընկերությունների հետ` հասկանալու նրանց պլանները: Իրավիճակը դեռ հուսադրող չէ: Չենք կարծում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է: Տնտեսվարողների կողմից ոչ պատշաճ վարքագիծ ենք նկատում»,- ասել է նախարարը:
 

--00--ՍՊ