Դասալիքների թիվ հնչեցնողները իրականությունից կտրված դատարակաբանողներ են․ ԳՇ պետի նախկին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

տիրան
«Հայաքվե» շարժումը ստորագրահավաքի փաստաթղթերը պաշտոնապես հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դրանք պետք է ուսումնասիրի։ Համապատասխան ձեւաթուղթ տրամադրի, եւ շարժումը պետք է սկսի ստորագրություններ հավաքելու գործընթացը՝ 60 օրում 30 հազար ստորագրություն։ Նախաձեռնության անդամների հետ ԿԸՀ էր եկել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ «Հրապարակը» զրուցել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հետ․ 

- Փաշինյանն ասում է, որ մեր պետության սահմանները, փաստորեն, հայտնի չեն։ Հիմա Դուք ի՞նչ սահմաններ եք պաշտպանել, ո՞րն է Ձեզ համար եղել մեր սահմանը։

- Գիտեք՝ ինձ համար հայրենիքի սահմանն այնտեղ է, որտեղ իմ հայրենիքի շահերը կան։ Մենք երկար տարիներ նաեւ խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, խնդիր ենք կատարում, չէ՞, դրված է առաջադրանք, ինչ-որ առաքելության կազմում իրականացնում ենք տարբեր խնդիրներ, չպիտի՞ կատարենք։ Մենք գոնե հաստատ գիտենք, որ այդ երկրները մեր հայրենիքը չեն, նույնիսկ տեղեր կան, որ ընդհանրապես հայ չկա, բայց այդ խնդիրը չպիտի՞ կատարենք։ Բայց կա Հայաստանի եւ հայ ժողովրդի շահ, որից ելնելով՝ պետք է դա կատարվի, եւ մյուսը՝ կա հրաման, որի համաձայն դա պետք է իրականացվի։

- Աննա Հակոբյանն ասաց, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել։ Այս հայտարարությունը մեր բանակի մասի՞ն է։

- Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել, ինչ-որ քանակ ասել․․․։ Դա նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, ես նկատի ունեմ իրավաբաններին, որոնք կոնկրետ գործերով հետաքննում կամ քննություններ են իրականացնում, չեն կարող թիվ հնչեցնել։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, զուտ դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են։ Ես այդքանը կարող եմ ասել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ