Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

l-67x0wh-1115x650z-0.7046.jpeg

Հանրապետության տարածքում` հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունիսի 17-ի և 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

--00--ԶՀ