Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

72c38b36-a2bf-4ddb-8bc8-9130954ba5bf.jpg

Հանրապետության տարածքում` մայիսի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ը, 30-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝ մայիսի 25-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում է, 27-ին, 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ:
--00—ԶՀ