Արշավախումբը մոլորվել էր․ փրկարարները հասել են օգնության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

սս

Հունիսի 19-ին, ժամը 19:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել մոտակա հյուրատուն։

--00—ՍՊ