Փոքր Սարիար գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել էր ձնակույտի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

dd

 

Նոյեմբերի 28-ին, ժամը 21։51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ.) դուրս են բերել արգելափակումից և քարշակել մինչ մայրուղի:

--00—ՍՊ