Աղվանի-Վերին Խոտանան ճանապարհին բեռնատար էր խափանվել․ օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Աղվանի-Վերին Խոտանան

Մայիսի 17-ին, ժամը 21:25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «Renault» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։

--00—ՍՊ