Սյունիքում քարշակել են 20 բեռնատար, 47 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ֆ

Հունվարի 26-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը։

--00—ՍՊ