ՀՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ֆաշիզմը հաղթած հայ հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

շարմազ

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը և խորհրդի ներկայացուցիչ Հենրիկ Դանիելյանը Բրեստում տեղադրված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել ֆաշիզմը հաղթած հայ հերոսների հիշատակին:

Խաչքարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 1-ին՝ նախաձեռնողներ Էդուարդ Շարմազանովի և Ալեքսանդր Գումինսկու մասնակցությամբ:

--00—ՍՊ