Որտե՞ղ է լինելու ՔՊ գլխավոր շտաբը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

քպ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող կուսակցությունն ինտենսիվորեն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին։ Արդեն հայտնի է, թե որտեղ է լինելու ՔՊ գլխավոր շտաբը։ Մեր տեղեկություններով՝ այն տեղակայվելու է Հյուսիսային պողոտայում, այն շենքում, որտեղ գտնվում է Յուքոմի գրասենյակը։

Շենքի երրորդ հարկում ընդարձակ տարածք են վարձել, արդեն վերանորոգման-կահավորման աշխատանքներ են իրականացրել եւ առաջիկայում էլ կուսակցական հավաքույթով կնշեն շտաբի բացումը։

Ամենայն հավանականությամբ, դա կլինի հունիսի 30-ից հետո, քանի որ այդ օրը լուծարվում է ԱԻՆ-ը՝ միավորվելով ՆԳՆ-ին։ Իսկ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ստանձնելու է Երեւանի ՔՊ շտաբի պետի պարտականությունները եւ նստելու է Հյուսիսային պողոտայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ